Անի Հովսեփյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

19:21, 25 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հովսեփյանը մրցեց Ռուսաստանը ներկայացնող  Դարիմա Սանդակովայի հետ: Հովսեփյանը պարտվեց, սակայն նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:

Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ էր նվաճեց նաև 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:

Տղամարդկանց թիմից կիսաեզրափակիչ է դուրս եկել 5 բռնցքամարտիկ:

 

 


© 2009 ARMENPRESS.am